Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան, որը դեկտեմբերի 11-ին պետք է ուժերը չափի Վլադիմիր Կլիչկոյի հետ, վերջինիս մրցակիցների մեծամասնությանը տաքսու վարորդ է անվանել: Մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացավ դեկտեմբերի 6-ին Գերմանիայի Մանգեյմ քաղաքում, Չիսորան նշել է նաև, որ 34-ամյա ուկրաինացին շատ դանդաղ բռնցքամարտիկ է : Փոխարենը Կլիչկոն հակառակորդին անվանել է ահավոր մարդ, որը ծեծում է կանանց:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին դատարանը մեղավոր էր ճանաչել բրիտանացուն իր ընկերուհուն մարմնական վնասվածքներ պատճառելու համար: