Facebook սոցիալական կայքը, Opower կայքը և Natural Resources Defense Council բնապահպանական խումբը ստեղծել են հատուկ ծրագիր, որը պետք է օգնի քչացնել էներգասպառումը տներում: Այս մասին հաղորդել են սոցիալական կայքի ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է Cnet-ը, ծրագիրը գործի կդրվի մյուս տարվա սկզբին:
Facebook-ի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ այդ ծրագրից օգտվողները կարող են համեմատել իրենց տան էներգասպառման ցուցանիշները այն մարդկանց նմանատիպ ցուցանիշների հետ, ովքեր այդ ծրագրից չեն օգտվի:
Facebook սոցիալական կայքը ներկա պահին համարվում է ամենախոշորն աշխարհում: Այդ կայքից օգտվողների թիվը գերազանցում է 800 միլիոնը:










































