Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին իր կանադական գործընկեր Ստեֆան Հարփերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարել է, որ Կանադան Վրաստանի կարևոր գործընկերներից մեկն է.
«Կանադայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի հարցը, որում մենք հուսով ենք ստանալ Կանադայի աջակցությունը։ Այդ աջակցությունը երաշխավորված է։
Մենք քննարկել ենք նաև տնտեսական հարցեր, մասնավորապես՝ Կանադայի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման հարցը։ Մոտ ապագայում մենք մտադիր ենք բանակցություններ սկսել տվյալ խնդրի շուրջ»։
Հիշեցնենք, որ Գիլաուրիի գլխավորած վրացական պատվիրակությունը Կանադա է այցելել հոկտեմբերի 16-ին։ Ի դեպ, նոյեմբերի սկզբին էլ Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։








































