Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ պատրաստվում էր քննարկել «Լեզվի և հանրակրթության մասին» օրենքների նախագիծը: Ազգային ժողովում էր գտնվում նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը հավանական համարեց, որ նախագիծը դրվի քննարկման: Սակայն «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի քննարկումն այնքան երկարեց, որ խորհրդարանը չհասցրեց այսօր քննարկել «Լեզվի մասին» օրենքը և ամենայն հավանականությամբ, այն կքննարկվի վաղը: