Իրանի կենտրոնական շրջաններ կատարած այցի ժամանակ այսօր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել համաշխարհային տերություններին վերացնել ընդունված միջազգային պատժամիջոցները Իսլամական Հանրապետության նկատմամբ: Ժնևում սկսված բանակցությունները, որտեղ քննարկվում են իրանական միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, ավելի արդյունավետ կլինեն, եթե «Իրանի դեմ ընդունված պատժամիջոցները վերացվեն»:
Ըստ Իրանի նախագահի՝ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Իրանի ժողովրդի վրա: «Դուք ասում եք, որ ցանկանում եք բանակցություններ վարել: Այդ դեպքում հրաժարվեք սխալ ընդունված որոշումներից, ընդունված բանաձևերից, տարբեր տեսակի սահմանափակումներից»,- ասել է Ահմադինեժադը` դիմելով «5+1» ձևաչափի երկրներին: Այդ դեպքում, ըստ Իրանի նախագահի, բանակցային գործընթացը վստահաբար կլինի ավելի արդյունավետ: