Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսին։
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։ Նրանք վստահություն են հայտնել, որ այսուհետ նույնպես դրանք կընդլայնվեն։
Բացի այդ, Ալիևն ու Բըրնսը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, էներգետիկ ոլորտում նախաձեռնությունների ու գլոբալ նախագծերի ոլորտում համագործակցության խնդիրը։
Բըրնսը նշել է, որ ադրբեջանցի խաղաղապահները միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում հաջողությամբ գործում են Աֆղանստանում։