Բրազիլական «Ֆլումինենսե» ակումբի պաշտպան Մարիանոն, որն այս մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն աջ պաշտպան, մոտ ապագայում կարող է հայտնվել ռուսական ակումբներից մեկում: Ինչպես հայտնում է Globo Esporte-ը, «Ֆլումինենսե»-ն արդեն պաշտոնական առաջարկություն է ստացել ռուսական ակումբից, որի անունը առայժմ գաղտնի է պահվում:
24-ամյա բրազիլացին իր ակումբում հանդես է գալիս 2009 թվականից և անցկացրած103 հանդիպումներում դարձել է 7 գոլի հեղինակ, մեկ անգամ էլ հրավիրվել է ազգային հավաքական: