Այսօր ԿԲ-ն հրապարակեց արտաքին տրանսֆերտների վերաբերյալ 2010 թ. հոկտեմբեր ամսվա տվյալները: Ըստ այդմ` 2010 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ բանկային համակարգով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված զուտ փոխանցումները (զուտ արտաքին տրանսֆերտները) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 12.3%-ով: Հունվար-սեպտեմբերի կտրվածքով, աճը կազմել էր 11.9%: