«Քաղաքի կենտրոնը ծանրաբեռնված է բարձրահարկ շենքերով, որոնք գտնվում են իրարից անթույլատրելի հեռավորության վրա»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնի պետ Ալվարո Անտոնյանը: Ըստ նրա՝ դա շատ վտանգավոր է, քանզի Երևանում կա 9-բալանոց երկրաշարժի սեյսմիկ վտանգ, մինչդեռ շենքերի մեծ մասը կարող են դիմանալ մինչև 7-բալանոց երկրաշարժի: Սեյսմիկ պաշտպամության ազգային կենտրոնի պետը արդացրեց իր ղեկավարած կազմակերպությանը` ասելով, որ իրենք չունեն լծակներ, և որ այդ հարցով զբաղվում է քաղաքաշինության նախարարությունը: «Շինարարական կազմակերպությունները չեն դիմում մեզ, հաշվի չեն առնում տեղանքի գրունտային կառուցվածքը նոր շենքեր կառուցելիս, հետևաբար չեն պահպանում սեյսմիկ շինարարության սկզբունքները: Ճիշտ է` ավերիչ երկրաշարժներ լինում են 15-20 տարին մեկ, սակայն այդ մասին պիտի մտածել ու հետևողական աշխատանք տանել ամեն օր»,-հորդորեց բանախոս Ա. Անտոնյանը: