Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Նոր շարժում` հանուն հղիության

Ձևավորվել է Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնություն, որը տարածել է պահանջագիր` ուղղված հայաստանի վարչապետին: Պահանջագրի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:
ՊԱՀԱՆՋ
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հաշվարկման կարգը վերանայելու և այն նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելու մասին
Հաշվի առնելով, որ 27.10.2010 թ. ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը, որտեղ տեղ գտած մի շարք դրույթներ առաջացրել են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունը,
նկատի ունենալով վերոնշյալ օրենքի կարևորությունը ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման տեսանկյունից,
մտահոգ լինելով Հայաստանում առկա անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի խորացման հիմնախնդրով` պահանջում ենք վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հաշվարկման կարգը և այն համապատասխանեցնել նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգին:
Վիճարկվող` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով»։
Այս դրույթը ոտնահարում է ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված` մարդու և քաղաքացու մի շարք սոցիալական իրավունքներ, և հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված մի շարք քաղաքականություններով սահմանված սկզբունքներին:
Մեր խորին համոզմամբ վիճարկվող օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դրույթը`
• վտանգում է Հայաստանի ժողովրդագրական աճը` վտանգելով ազգային անվտանգության հիմքերը Հայաստանի Հանրապետությունում,
• հավակնելով պայքարել որոշ հղի կանանց կողմից կատարված խարդախությունների դեմ, պայքար է սկում ոչ միայն խարդախ քաղաքացիների, այլև ԲՈԼՈՐ հղիների դեմ,
• խրախուսում է որակյալ կադրերի արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից,
• հակասում է աղքատության հաղթահարման և սոցիալական ապահովության իրավունքի ոլորտում պետության ստանձնած պարտավորությունների տրամաբանությանը,
• ոտնահարում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը,
• վտանգում է հայ մայրերի և նրանց մանուկների առողջությունը և ոտնահարում է երեխաների իրավունքները,
• հակասում է երիտասարդ ընտանիքների աջակցության ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը,
• խթանում է ստվերային տնտեսության ընդլայնումը:
Հաշվի առնելով վերոնշյալները՝ պահանջում ենք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված դրույթը անհապաղ փոփոխության ենթարկել և այն համապատասխանեցնել նախկինում գործող «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններին:
Օրեքի մեջ փոփոխություններ կատարելու պահանջով այսօր նամակ է ուղղվել Հայաստանի Հանրապետության վարչապետին` հավաքագրված ստորագրություններով: Ի լրումն դրան՝ սույն թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժ. 12.00-ին, տեղի կունենա օրենքի մեջ կատարված փոփոխություններին դեմ քաղաքացիների բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում