Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի են ունեցել հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:
Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ավարտելով հովվական ծառայությունը Գերմանիայի Հայոց թեմում, նշանակվել է Սուրբ Գեղարդավանքի վանահայր: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Տիրան քահանա Ավագյանը ծառայության է կոչվել ՀՀ զինված ուժերի Հոգևոր առաջնորդությունում: Արագածոտնի թեմում ժամանակավոր ծառայության կոչված Տ. Գնել քահանա Գաբրիելյանն իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Գերմանիայի Հայոց թեմում: