Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ, լեգենդար Օլիվեր Կանը հրաժարվել է «Քյոլն»-ի մարզական տնօրենի պաշտոնից: Այդ մասին հայտարարել է ակումբի ղեկավար Քլաուս Հորթսմանը: «Ես իսկապես հանդիպել եմ Օլիվերին և առաջարկել նրան զբաղեցնել մարզական տնօրենի պաշտոնը, բայց նա չի կարող համատեղել աշխատանքը և ուսումը Ավստրիայում: Մենք շարունակում ենք նոր մարզական տնօրեն փնտրել և հուսով ենք, որ այդ պաշտոնը կզբաղեցնի ակումբի նախկին ֆուտբոլիստներից մեկը»: