«Այդ ծրագիրն իրատեսական է, քանզի մեզ մոտ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման բավական հնարավորություն կա»,- այսօր Աժ-ում կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարկային բեռի ավելացմանը՝ կարծիք հայտնեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
Նկատենք, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ նշել էր, թե հարկային պլանը, որը նախատեսվում է 2012 թ. բյուջեով, հիմնավորված չէ:
Մինասյանը նկատեց, որ վարչապետը շատ կարոևր բան է ասել մասնավորապես այն հարցով, որ տարիներ շարունակ դոնոր կազմակերպությունները մեզ մատնացույց են անում ներքին ռեսուրսների վրա, որոնք կան, և այդ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտություն կա. «Եվ 0,6 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելացումն հենց այդ ուղղությամբ իրականացվող քայլ է: Ինչ վերաբերում է 100 միլիարդին, որի ավելացումը պետք է ապահովի այդ 06 տոկոսը, ապա դրա մի մասը վարձարարության հետևանք է, այնտեղ կան սոցապ վճարներ, և ես կարծում եմ, որ սա գալիք տարվա համար բավական լարված, բայց նաև իրատեսական ծրագիր է»:









































