News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Philippine Sea (CG-58) հածանավն այսօր ժամանել է Բաթում՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մամլո ծառայությունը։
Վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու վաղը։ Վրացական կողմից դրանց մասնակցելու են Վրաստանի առափնյա պաշտպանության P–101 և P–102 մոտորանավակները։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ այս այցի նպատակը տարածաշրջանային կայունության և սևծովյան երկրների հետ ծովային գործընկերության ամրապնդումն է։
ԱՄՆ 6-րդ նավատորմի կազմի մեջ մտնող Philippine Sea հածանավը Վրաստանի տարածքային ջրերը կլքի հոկտեմբերի 20-ին։