Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչո՞ւ է Կիրկորովը հարձակվում կանանց վրա

«Զոլոտոյ գրամոֆոն – 2010» մրցանակաբաշխության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան Մոսկվայի ոստիկանության վարչության պետի անունով հայտարարություն է ներկայացրել, ուր հայտնում է, որ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ծեծի է ենթարկել իրեն:
Կնոջ փաստաբանի խոսքերով, Յաբլոկովան խնդրել է Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցել: Նա պնդում է, որ երգիչը անպատվել է իրեն և ծեծել:
Ինչպես պատմել է փաստաբանը, իր հաճախորդի և Կիրկորովի միջև բախումը տեղի է ունեցել Կրեմլի պալատում, երբ երգիչը միջոցառմանը ելույթ ունենալուց առաջ փորձի է եղել: Կիրկորովին դուր չի եկել, որ լույսն անմիջապես իր աչքերին է ընկնում, և շատ կոպիտ այդ մասին հայտնել է Յաբլոկովային, որը պատասխանատու է եղել տեխնիկական ապահովման համար:
«Յաբլոկովան հանգիստ խնդրել է Կիրկորովին սպասել, մինչև լույսը կուղղեն, ինչին Կիրկորովը հայհոյանքներով է պատասխանել: Այդ ժամանակ Մարինան խնդրել է Ֆիլիպին չվիրավորել իրեն: Ֆիլիպը կատաղել է և բղավելով՝ «ես քեզ կսպանեմ», վազել է նրա կողմն ու ձեռքով հարվածել կնոջ դեմքին»,- պատմել է փաստաբանը: Հարվածից Մարինան ընկել է, որից հետո Կիրկորովը շարունակել է ոտքերով հարվածներ հասցնել: Փաստաբանը նաև ավելացրել է, որ իր հաճախորդը կորցրել է գիտակցությունը, ավելի ուշ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ուղեղի ցնցում և բազմաթիվ կապտուկներ:
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Կիրկորովը հարձակվում է կանանց վրա: 2004 թ. նա հայհոյել էր հայազգի լրագրողուհի Իրինա Արզոյանին, որից հետո դատարանը նրան տուգանել էր 60 հազար ռուբլով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում