Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նազիկ Ավդալյանը չի մտածում սպորտը թողնելու մասին

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մեծ սպորտ վերադառնալու հավանականության և ապագա ծրագրերի մասին, ասաց, որ գտնվում է վերականգնողական փուլում: «Կարծում եմ, որ երկու տարուց կվերադառնամ: Բժիշկները միայն վեց ամսից կկարողանան ասել`կկարողանա՞մ պարապել, թե` ոչ:

Ինչ վերաբերում է սպորտը թողնելուն, ապա մարզուհին ասաց, որ չի մտածել այդ մասին, քանի որ բժիշկները միշտ հույս են տվել, ասելով, որ կկարողանա վերադառնալ սպորտ:

«Ցավալի է, որ չկարողացա մասնակցել աշխարհի այս առաջնությանը, վերականգնվելուց հետո հույս ունեմ` կմասնակցեմ հաջորդ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»,- ցանկություն հայտնեց Ն. Ավդալյանը:

Ավդալյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ մարզադպրոց է բացվելու Վանաձորում, որը հիմա վերանորոգման փուլում է գտնվում: Նա ցանկություն հայտնեց, որ հատուկ մարզադպրոց ստեղծվի նաև աղջիկների համար: Նրա խոսքով` հիմա շատ լավ աղջիկներ կան, որ ուզում են զբաղվել այս մարզաձևով, սակայն հիմնականում մայրերն են դեմ լինում իրենց աղջիկների` այդ սպորտաձևով զբաղվելուն: «Եթե իմ աղջիկն էլ որոշի զբաղվել ծանրամարտով, ես դեմ չեմ լինի»,- ընդգծեց մարզուհին` հավելելով, որ այս բնագավառում շատ են հիասթափությունները, խորհուրդ տվեց աղջիկներին չհուսահատվել դժվարություններից:

Ինչ վերաբերում է այս տարվա ապրիլին տեղի ունեցած ավտովթարին, ասաց, որ մարդիկ չեն հավատում, որ վթարը պատահական է եղել: «Եթե ինչ որ բան լինում է, ուրեմն պետք է լինի: Փառք Աստծո, հաղթահարում եմ ու էլի կհաղթահարեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով մեր մյուս աղջիկ ծանրամարտիկներին`Մելինեին ու Հռիփսիմե Խուրշուդյանին, Նազիկ Ավդալյանը նրանց մաղթեց հաջողություն ու ցանկացավ, որ մասնակցեն այնպես, որ գոհ լինեն իրենց ցուցադրած արդյունքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում