WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը քիչ առաջ ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից` Շվեդիայի ոստիկանության կողմից ստացված հարցման արդյունքում: Այս մասին հաղորդում է SkyNews-ը: Նա ձերբակալվել է առավոտյան 9:30 (բրիտանական ժամանակով):
Հիշեցնենք, որ ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթերը հրապարակած Ջուլիան Ասանջը Շվեդիայի ոստիկանության կողմից մեղադրանք է առաջադրվել բռնաբարության և սեռական ոտնձգության հոդվածով: