Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Ո՞վ» է թաքնվում սննդի անվան տակ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի ստուգումները ցույց էին տվել, որ կաթնամթերքի որոշ արտադրամասերում պանիրը կաթի փոշուց են պատրաստում, իսկ կաթի մեջ սոդա են ավելացնում: Այնինչ, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ստանդատների լաբորատորիայի փորձագետների կենտրոնի ղեկավար Հրաչյա Պողոսյանը նշեց, որ գործնականորեն նման բան հնարավոր չէ, քանի որ, եթե կաթի մեջ սոդա ավելացնեն, կաթը կկտրվի, իսկ չոր կաթից ստացված պանիրն ավելի մեծ ծախսեր է պահանջում: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նախընտրեց թվարկել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվով այն ընկերությունների անունները, որտեղ, ուսումնասիրությունների արդյունքներով, չարաշահումներ չեն հայտնաբերվել: Դրանք են «Աշտարակ կաթը», «Մուլտի ագրոն», «Չանխը» և «Արզնին»: Իսկ չարաշահումներ ունեցած ընկերությունների անունները նախընտրեց չհայտնել՝ առաջարկելով անձամբ լաբորատոր ստուգումներ անցկացնել: Օրինակ՝ թթվասերի մեջ յոդ լցնել և, եթե զանգվածը կապտի, ուրեմն դա անորակ սնունդ է: Սակայն թվարկվեցին այն ընկերությունների անունները, որոնք իրենց ապրանքանիշի վրա չեն նշում՝ իրենց արտադրանքը թա՞րմ, թե՞ չոր կաթից է: Դրանք են «Բիո կաթը» և «Մարիանան»: «Անիի» շուկայում դեռևս ուսումնասիրություններ են անցկացվում: Ի դեպ, Մելիտա Հակոբյանը նշեց, որ կան կաթնամթերքի ընկերություններ, որոնք իրենց արտադրանքի մեջ օսլա են ավելացնում, սակայն այդ մասին չեն նշում ապրանքանիշի վրա, որովհետև դրա թույլտվությունը չկա: Միայն յոգուրտի մեջ է թույլատրելի օսլա ավելացնել, բայց այդ արտադրասները չեն նշում նույնիսկ, որ յոգուրտի մեջ օսլա են ավելացնում: Այնուամենայնիվ, հրաժարվեց նշել այդ ընկերությունների անունները: Ի դեպ, Մելիտա Հոկոբյանը նախազգուշացրեց, որ ՀՀ սպառողները տարեկան մոտ 50-60 կգ ներկ են ուտում, այն պարզ պատճառով, որ այսօր ՀՀ սպառողական շուկայում քաղցրավենիքի և հրուշակեղենի զգալի մասը ներկերից է պատրաստվում: Նույնիսկ շոկոլադները: Հետևաբար, խորհուրդ տվեց գնումներ անելուց առաջ սերտիֆիկատ պահանջել կամ օգտվել հայտնի արտադրամասերի արտադրանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում