ԱԺ այսօրվա նիստը սկսվեց տեխնիկական խնդիրներով: Պատգամավորներն անհատական գրանցման էլեկտրոնային քարտերի հետ կապված խնդիրներ ունեին ու չէին կարող գրանցվել: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց պատգամավորներին` իրենց հետ բերել քարտերը: «Կան պատգամավորներ, որ հնարավորություն չունեն, քարտե՞րն են մոռանում»,- զայրացավ նա: