ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե «Լեզվի մասին» օրենքը մնալու է անձեռնմխելի, եւ նման որոշում է կայացվել Սերժ Սարգսյանի մոտ քննարկումների ժամանակ: Սաֆարյանը հարց հնչեցրեց, թե արդյոք այդպես չի արժեզրկվում ԱԺ նախագահը: Իսկ ըստ Անահիտ Բախշյանի` ոտքի վրա քաղաքական հայտարարություններ են անում, հետո դրանց ձեռքը կրակն են ընկնում: