Deseret News-ի հաղորդմամբ, գիտնականները պարզել են, որ բասկետբոլի մրցավարները ռասայական խտրականություն են դնում մարզիկների միջև:
NBA-ի խաղերը սպասարկող մրցավարները ավելի քիչ են արձանագրում իրենց ռասային պատկանող բասկետբոլիստների կողմից կատարած խախտումները,- այսպիսի եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներ Ջոզեֆ Փրայսը և Ջասթին Ուոլֆերսը, որոնք ուսումնասիրել են վերջին 13 տարվա ընթացքում անցկացված NBA-ի բոլոր խաղերի վիճակագրությունը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եթե հանդիպումը սպասարկող երեք մրցավարներից երկուսը սպիտակամորթ են եղել, ապա այդ խաղում սպիտակամորթ մարզիկները 4 տոկոսով ավելի քիչ տուգանք են ստացել, և հակառակը, այն հանդիպումներում, որտեղ մրցավարների մեծամասնությունը սևամորթ են եղել, սևամորթ բասկետբոլիստներն են 4 տոկոսով ավելի քիչ պատժվել: