Թայլանդի մայրաքաղաք Բանկոկում քաղաքը պաշտպանելու համար անցկացվող միջոցառումները օգնում են դիմակայել ջրհեղեղին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մայրաքաղաքի ավելի ցածրադիր վայրերում ջրի առաջխաղացումը կանխելու նպատակով մարդիկ ջրամաբարների շուրջ ավազով լի պարկեր են դնում և խորացնում են ջրանցքները՝ ցամաքեցմանը նպաստելու համար:
Բացի դրանից, գրեթե հազար նավեր աշխատեցնում են շարժիչները, և նրանց շեղբերն օգնում են արագացնել ջրի շարժումը:











































