Այսօր Սպառողների ազգային ասոցացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ահազանգեց, որ հայկական կշեռքները ֆոկուսով են աշխատում: Օրինակ՝ 1 կգ բանանը Հայաստանում կշռում է 700 գրամ, իսկ էլեկտրոնային կշեռքներում 15.30 գրամ պակասորդ է լինում: Մ. Հակոբյանի խոսքերով, էկոնոմիկայի նախարարության հետ ՀՀ սպառողների շուկայում ուսումնասիրություններ են անցկացրել և արձանագրել մի շարք խախտումներ, սակայն չնշեց, թե որ սուպերմարկետներում են այդ խախտումներն արձանագրվել: Ի դեպ, նշենք, որ ցանկացած կշեռքի սխալվելու նորմը – +5 գրամ է:
Ինչ վերաբերում է սննդամթերքի նախատոնական թանկացմանը, ապա այն դեռ 10-15 տոկոս է, սակայն կարող է ավելանալ։ Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ արեց, որպես բողոքի նշան, շատ քիչ քանակությամբ սննդամթերք գնել, քանի որ հունվարի 1-ից հետո տնտեսվարողները ստիպված են այդ ապրանքը թափել: