ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր մի պահ անգործության էր մատնել խորհրդարանին: «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցողը Քոչարյանն էր, ով, սակայն, ուշացել էր: ԱԺ նիստը վարող Սամվել Բալասանյանն առաջարկեց մի քանի րոպե սպասել Քոչարյանին: Մոտ 2-3 րոպե լուռ սպասելուց հետո, տեսնելով, որ կառավարության ներկայացուցիչը չի գալիս, Բալասանյանը ընդմիջում հայտարարեց, սակայն Քոչարյանը նույն վայրկյանին կարողացավ հասնել ԱԺ դահլիճ, և նիստը շարունակվեց: Նա ելույթ ունեցավ և նախագիծը ներկայացրեց ընդամենը 3 նախադասությամբ, ընդ որում` այդպես էլ ներողություն չխնդրեց ուշացման համար: