Tuesday, 09 06 2026
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում իրականացվում է «Ստեղծագործականություն և երևակայություն» խորագրով կրթական ծրագիրը

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում այսօր տեղի ունեցավ հերթական «Ստեղծագործականություն և երևակայություն» խորագրով կրթական ծրագիրը, որը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար:

Ծրագիրն իրականացվում է չեխ արվեստագետ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի շրջանակում:

Կրթական ծրագրի ընթացքում 6-12 տարեկան դպրոցահասակ երեխաները հատուկ խաղ-դասերի ընթացքում գունազարդում են չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի գունավոր, վառ ու յուրօրինակ էսքիզներով արված աշխատանքները: Դպրոցների հետ համագործակցությունը, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի տնօրեն Աննա Սիմոնյանի խոսքով, ունենալու է շարունակական բնույթ: Յուրաքանչյուր շաբաթ օր կազմակերպվող խաղ-դասերին հնարավորություն ունեն մասնակցելու նաև ծրագրին նախապես հերթագրված երեխաների ծնողները:

Նրա խոսքով` ծրագրի նպատակն է սերտացնել ընտանիք-թանգարան կապը, նպաստել երեխաների գեղագիտական ճաշակի բարձրացմանը: Ըստ նրա՝ անվճար անցկացվող ծրագիրը նպատակ ունի ներգրավել ընտանիքների, հմուտ խաղավարների ու հաճելի միջավայրում մասնագետների միջոցով օգնել երեխաներին իրականացնել իրենց երազանքները:

Նշենք, որ վերջերս թանգարանում բացվել է հունգարացի քանդակագործ, նկարիչ, փոփ-արտ ուղղության հիմնադիր Վիկտոր Վազարելիի ցուցադրությունը, որի շրջանակում էլ տեղի է ունենում ևս մեկ կրթական ծրագիր, սակայն այս անգամ`նախատեսված 12 տարեկանից բարձր երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել մինչև 32 տարեկան անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում