Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին միանալու այս օրերին շրջանառվող խոսակցություններին՝ նշեց. «11 տարի է անկուսակցական եմ, և մի 10 տարի էլ պետք կլինի, որ որևէ կուսակցություն մտնելու որոշում կայացնեմ: Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հանդիպելուն՝ ես Քաղաքագետների միության նախագահն եմ և բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպում եմ»:
Քաղաքագետը չբացառեց, որ անկուսակցական լինելով հանդերձ, եթե ԲՀԿ-ն գնա «Եդինայա Ռոսիա»-ի օրինակով, երբ ցուցակի 40 տոկոսը տրամադրվեց անկուսակցականներին, ապա ինքը դա միայն կողջունի և ինքը ևս կներառվի այդ ցուցակում: