Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ժողովրդավարության ու մարդու իրավունքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսի տարածաշրջանային այցի ծրագիրն ու ժամկետը։
Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության համաձայն՝ Բըրնսի տարածաշրջանային այցը կատարվելու է հոկտեմբերի 16-20-ը։ Այդ ժամանակահատվածում Բըրնսն այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, ուր նա հանդիպումներ է ունենալու կառավարության ղեկավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այդ հանդիպումներում քննարկվելու են տարածաշրջանում ռազմավարական ու ազգային շահերի խնդիրները՝ ներառյալ անվտանգությանը, տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցերը։