Երեկ Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Նապոլի»-ն մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել «Պալերմո»-ի արգելքը: Ամբողջ հանդիպման ընթացքում բաց ֆուտբոլ խաղացվեց, երկու թիմերն էլ դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, բայց հարձակվողների բոլոր հարվածները հետ էին մղվում այդ երեկո գերազանց խաղացող դարպասապահների կողմից: Արդյունքում բախտը ժպտաց տանտերերին, և մրցավարի կողմից ավելացված վերջին րոպեին Մաջոն հաղթանակ բերեց իր թիմին: Այս հաղթանակից հետո «Նապոլի»-ն վաստակեց 27 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում ընթացող «Յուվենթուս»-ին: