Անգլիայի առաջնության 16-րդ տուրի վերջին հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլ»-ի խոշոր հաշվով հաղթանակով: «Էնֆիլդ» մարզադաշտում Հոջսոնի սաները 3:0 հաշվով պարտության մատնեցին «Ասթոն Վիլլա»-ին և մրցաշարային աղյուսակում տեղափոխվեցին 8-րդ հորիզոնական:
Ռեյնան դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ 11-րդ դարպասապահը, ում հաջողվեց 100 խաղում գնդակ բաց չթողնել: