Միացյալ Նահանգները հերքել է Իրանի իշխանություննների այն հայտարարությունը, թե իրենք ոչ մի ուղղակի կապ չեն ունեցել Վաշինգտոնի հետ` ԱՄՆ-ում Սաուդյան դեսպանի սպանության նախապատրաստման հետ կապված:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հաստատել է, որ իրենց միջև բանակցություններ եղել են երեքշաբթի օրը, բայց ով ում հետ կամ որտեղ է հանդիպել՝ նա չի հստակեցրել:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հերքել է Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև ուղղակի բանակցությունների փաստը:
Այս երեքշաբթի ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ կազմակերպված դավադրությունը:
Իրանը կտրականապես հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: