Երեկ Թուրքիայի Անտաքիա քաղաքում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության առաջին փուլը: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ դուրս մնացին հետագա պայքարից: Էլինա Դանիելյանը նախօրեին երկու պարտիաների արդյունքում պարտվել էր ռուս Տատյանա Շադրինային: Լիլիթ Մկրտչյանը մրցում էր չինուհի Սիաովեն Ժանգի հետ։ Հիմնական երկու պարտիաներն ավարտվել էին խաղաղ ելքով, իսկ ահա լրացուցիչ արագ շախմատի պարտիաներում Ժանգն առավելության հասավ 2։0 հաշվով։