Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուգանդա-իտալական ծագում ունեցող գերմանացի երգիչ Լու Բեգան համերգով հանդես է գալու Վրաստանի Ռուսթավի քաղաքում՝ կապված այդ քաղաքի օրվա հետ, որը նշվելու է հոկտեմբերի 15-ին և 16-ին։
Լու Բեգայի համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին։ Բացի տոնական ծրագրից, Ռուսթավիում տեղի են ունենալու բազմաթիվ տարբեր այլ միջոցառումներ ևս։
Առաջին օրը տեղի է ունենալու նորացված քաղաքի կենտրոնական հրապարակի հանդիսավոր բացման արարողությունը։ Երկու օր շարունակ քաղաքում համերգ են տալու վրացի հայտնի էստրադային երգիչները։ Տեղի են ունենալու նաև ցուցահանդեսներ ու մրցույթներ։
Հիշեցնենք, որ իր Mambo No. 5 երգով առավելապես հայտնի Լու Բեգան ծնվել է 1975 թվականի ապրիլի 13-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում։










































