Արգենտինան երեկ ճանաչել է Պաղեստինի պետությունը` 1967 թ. նախանշված սահմաններով: Այս մասին Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հայտնել է Պաղեստինի ինքնավարության ղեկավարին, որին հղած նամակում գրել է. «Արգենտինան ճանաչում է Պաղեստինը՝ որպես ազատ և անկախ պետություն 1967 թ. սահմաններով»: (1967 թ. ՄԱԿ-ի բանաձևով սահմանազատվել են Պաղեստինի և Իսրայելի պետությունները, սակայն 1967 թ. արաբա-իսրայելական պատերազմից հետո պաղեստինյան տարածքները գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ, որն այնտեղ իրականացնում է շինարարություն և վերաբնակեցում, ինչն էլ արաբական և հրեական կողմերի բանակցությունների հիմնական թեման է։
Մի քանի օր առաջ Պաղեստինը ճանաչելու մասին հայտնել է նաև Բրազիլիան: Շատերն այս գործընթացը պատահական չեն համարում, քանի որ ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ արդեն հաջորդ տարվա ամռանը Պաղեստինը կարող է հռչակել իր անկախությունը, թեպետ Իսրայելի հետ բանակցությունները հեռու են ավարտվելուց: