Շվեյցարական PostFinance ընկերությունը, որը Շվեյցարիայի փոստի դուստր ձեռնարկությունն է, փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի հաշվեհամարը, քանի որ հայտնաբերել է, որ մշտական բնակության հասցեն սխալ է ներկայացված: Ընկերությունը ստուգել է տված տեղեկությունները և պարզել, որ Ասանջն այդ հասցեով չի բնակվում: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Կայքը տեղեկացնում է նաև, որ Ասանջը ստիպված էր եղել հաշիվ բացել PostFinance ընկերությունում, քանի որ նախօրեին WikiLeaks-ին գումարների փոխանցման, ինչպես նաև հաշիվների սառեցման մասին էր հայտնել PayPal վճարային համակարգը:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Բրիտանիայի իրավապահներն արդեն ստացել են Ասանջի ձերբակալման փաստաթղթերը և նրան հրավիրել են զրույցի: Հայտնի է նաև, որ Ասանջի ներկայացուցիչները ոստիկանության հետ քննարկում են այդ հնարավորությունը: