Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է ՖԻՖԱ-ի դասակարգման 60-րդ հորիզոնականում: Նախկինում ամենաբարձր տեղը, որ զբաղեցրել է հավաքականը, 78-րդ հորիզոնականն է եղել, որը տեղի է ունեցել հաշվարկների փոփոխության արդյունքում: Այս թռիչքին նպաստել են վերջին շրջանի հաջող հանդիպումները «Եվրո 2012» ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում` Մակեդոնիայի հետ` 2:2, Սլովակիայի` 3:1, Անդորրայի` 4:0:
Աղյուսակը շարունակում են գլխավորել իսպանացիները, որոնց հետեւում են Հոլանդիայի եւ Բրազիլիայի հավաքականները:
Մեր ընտրական խմբում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի հավաքականը, որը հայտնվել է լավագույն տասնյակում (10-րդ տեղ):