Դեկտեմբերի 6-ին Ստոկհոլմում հանձնել են «Արժանապատիվ կյանքի համար» 2010 թ. մրցանակը, որն այլ կերպ անվանվում է «Այլընտրանքային նոբելյան մրցանակ». այն անցկացվել է Շվեդիայի խորհրդարանում:
«Արժանապատիվ կյանքի համար» մրցանակը տրվում է 1980 թ. սկսած՝ շրջակա միջավայրի պահպանության և աղքատության հաղթահարմանն աջակցելու համար:
Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 2 մլն շվեդական կրոն կամ 220 հազար եվրո: Այս տարի մրցանակները ստացել են նիգերիացի բնապահպան Ննիմո Բասսեյը, բրազիլացի եպիսկոպոս Էրվին Կրետլերը, Նեպալի «Սապրոս» հասարակական կազմակերպությունը և իսրայելական «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը: Վերջինս մրցանակը ստացել է Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների համար առողջապահության ոլորտում կատարած աշխատանքի համար: