Ամստերդամի «Այաքս»-ին հրաժեշտ տվեց թիմի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը: Այդ որոշումը ընդունվել էր անգլիական «Նյուքասլ»-ից հրավեր ստանալուց հետո: «Նյուքասլ»-ն իր հերթին հայտարարություն է արել, որ թիմի գլխավոր մարզիչ Կրիս Հյուտոնը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից: Նրա տեղը ժամանակավորապես կզբաղեցնի Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆրանկ դե Բուրը:
Յոլը այս պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Հոլանդիայի գավաթը ու առաջնության արծաթե մեդալը:
Անգլիայի առաջնությունում Յոլն արդեն աշխատել է. Ժամանակին նա գլխավորում էր «Տոտենհեմ»-ը։