Մեծ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ քաղաքում երեկ մահվան ելքով փոխհրաձգություն է գրանցվել հայկական հանցագործ խմբերի միջև: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս մեկը այս պահին մահամերձ է և գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում։
Ըստ Dailynews-ի` դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում Victory փողոցում գտնվող McDonald’s ռեստորանի մոտակա ավտոկանգառում: Դեպքի ականատեսները պատմում են, որ 4 անձ տարբեր մեքենաներով մոտեցել են ավտոկանգառին և մեծ վեճ սկսել հայերենով: Ավելի ուշ հնչել են կրակոցներ։
Պարբերականի փոխանցմամբ, դեպքի վկաները ոստիկանություն են զանգահարել։ Ոստիկանները ժամանելուն պես մոտակա հիվանդանոց են տեղափոխել երկու անձանց: Մահացածը մոտավորապես 30 տարեկան երիտասարդ է։ Բժիշկներին հաջողվել է փրկել վիրավոր 20-ամյա մի երիտասարդի կյանքը։ Փախուստի դիմած հանցագործներին չի հաջողվել հայտնաբերել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ներկայումս փնտրում է հանցագործներին։