Չիլիի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ բանակից ձեռք է բերել ինքնագնաց հրանոթներ: Այս մասին հաղորդում է Strategy Page-ը: Թե երբ կսկսվի զենքի մատակարարումը, դեռ հայնտի չէ: Այս հրանոթներից յուրաքանչյուրի համար Չիլիի ՊՆ-ն վճարելու է 1,3 միլիոն դոլար:
M109 ինքնագնաց հրանոթները աշխարհում մեծ ճանաչում ունեն, և ավելի քան 35 երկրների զինված ուժեր իրենց տրամադրության տակ ունեն դրանցից: Այդ երկրներից են Բելգիան, Կանադան, Եգիպտոսը, Մարոկկոն, Հորդանանը, Բրազիլիան, Թայվանը և Թունիսը: Ներկա պահին ԱՄՆ բանակը պատրաստվում է արդիականացնել 900 M109-ը՝ հասցնելով այն M109A6 Paladin տեսակի: Այդ հրանոթները կստանան նավիգացիոն համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, կապի և շարժիչի աշխատանքի վերահսկման համար նախատեսված նոր համակարգեր: