2010 թ. հունվարի 1-ի դրությամբ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման 41,766 գործարքների 78.9%-ը կազմել է առքուվաճառքը, 20.1%-ը` նվիրատվությունները և 1.1%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 37.4%-ն արձանագրվել է
Երևան քաղաքում, 36.8%-ը` բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:
2008 թ. համեմատ, 2009 թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է
23.5%-ով: Նախորդ տարվա համեմատ, Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի 11,527 գործարքների 66.3%-ն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, նախորդ տարվա համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3.2%-ով: