«Սաուդյան Արաբիան մտադրված է դիմել կտրուկ գործողությունների` սեփական երկրի քաղաքացիների, այդ թվում` նաև դիվանագետների պաշտպանության համար»,- ասվում է սաուդյան իշխանությունների հայտարարության մեջ` կապված Վաշինգտոնում իրենց դեսպանի վրա կատարված մահափորձի հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Սաուդյան իշխանություններն այս հարցի շուրջ շարունակում են քննարկումներ անցկացնել ԱՄՆ-ի հետ:
Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ այդ մահափորձը կատարվել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից: Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հերքում է իր կապը այդ միջադեպի հետ և պնդում, որ այս ամենն արվում է ԱՄՆ-ի կողմից, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղվի Նահանգներում կատարվող իրադարձություններից:










































