2010 թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում բնական գազ է ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 50.9%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքներն սկսելը` բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները: 1997 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 596,353 բնակարան և բնակելի տուն, այդ թվում՝ քաղաքային բնակավայրերում՝ 448,081, գյուղական բնակավայրերում` 148,272: