Ինչպես տեղեկացրել էինք, ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Նրանք դիմում էին գրել նաև Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և ՀԱԷԿ ղեկավարությանը ու խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ գների վերջին բարձրացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:
Նախորդ ամիս էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցների` աշխատավարձը բարձրացնելու դիմումի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել: Այսօր մեզ հետ զրույցում նա հերթական անգամ նշեց, որ որևէ որոշում չի կայացվել, կայացվելուց հետո իրենք կտեղեկացնեն: