Դելիում կանխվել է խոշոր ահաբեկչական գործողություն: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, չորեքշաբթի երեկոյան երկրի հյուսիսում գտնվող Ամբալա քաղաքի երկաթուղային կայարանի մոտ կայանած մեքենայում հայտնաբերվել է ավելի քան 5 կգ պայթուցիկ, 5 դետոնատոր և 2 թայմեր:
Ոստիկանությունը պարզել է, որ պայթուցիկները պակիստանյան «Լաշքարե-Թայբա» իսլամիստական խմբավորումը պատրաստվում էր փոխանցել սիկխհ անջատողականներին: Ենթադրվում է, որ վերջիններս պատրաստվում էին պայթյուն իրականացնել Դելիում, որտեղ օրերս պատրաստվում են տոնել կրոնական գլխավոր տոներից մեկը: Բացի այդ, ահաբեկիչների համար կարող էին թիրախ հանդիսանալ Ամբալայում գտնվող ռազմական օբյեկտները: