«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է «Նաիրիտ» գործարանի շուրջ 3 հազար աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարվի: Ներկա դրությամբ տնօրինությունը եղանակներ է փնտրում: Տարբերակներից մեկն էլ Եվրազեսի հիմնադրամի կողմից տրամադրվելիք 180-300 միլիոն դոլար վարկն է: Սակայն այս տարբերակը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Ի դեպ, գումարը հատկացվելու է երկարաժամկետ ծրագրով՝ 10-15 տարով: