Չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեյը ArtReview միջազգային պարբերականի կողմից ճանաչվել է արվեստի բնագավառի ամենաազդեցիկ մարդը:
Ամսագիրը գրում է, որ իր ակտիվ գործունեության շնորհիվ նկարիչը արվեստի աշխարհին հիշեցրել է իր քաղաքական մեծ դերի մասին:
BBC-ին տված հարցազրույցում Այ Վեյվեյը նշել է, որ յուրաքանչյուր նկարչի վրա պատասխանատվություն է դրված պաշտպանել սեփական ինքնարտահայտման ազատությունը:
Այ Վեյվեյը բազմիցս քննադատել է Չինաստանի կոմունիստական իշխանություններին, ինչի համար անգամ ազատազրկման է ենթարկվել: