Ազգային վիճակագրական ծառայության կողմից 15-59 տարեկան 2,763 կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցմանը մասնակցած միայն 37.7%-ն է ընդգրկված եկամուտ բերող գործունեության մեջ, մասնավորապես՝ շահութաբեր աշխատանքներում։ Այլ կերպ ասած՝ երեք կանանցից երկուսը դրամ չեն վաստակում աշխատանքի կամ այլ շահութաբեր գործունեության միջոցով, ուստի իրենց գոյությունը պահելու համար
կախում ունեն ուրիշներից՝ հիմնականում օժանդակություն ստանալով ինտիմ
զուգընկերներից։