Այսօր Ավստրալիայի միջազգային օդակայաններում գործադուլ են սկսել սահմանային և մաքսային ծառայությունների աշխատակիցները: Ինչպես հաղորդում է Associated Pres0073-ը՝ ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը աշխատավարձերի բարձրացումն է:
Այնուամենայնիվ, օրվա ընթացքում նրանք նախատեսում են մի քանի «ընդմիջումներ», որի ընթացքում ուղևորները երկար հերթերի կկանգնեն:
Գործակալությունը տեղեկացնում է, որ գործադուլների պատճառով երկրի ամենախոշոր Qantas ավիաընկերությունը ստիպված է եղել հետաձգել առնվազն 14 չվերթ, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում կհետաձգվի ևս 100-ը: