Հակառակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոստման՝ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում այսօր հաստատվեցին «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Սա նշանակում է, որ ԱԺ-ի առաջիկա քառօրյայի ընթացքում երկու օրինագծերն էլ դրվելու են քվեարկության:
Օրինագծերին հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել` Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), Արման Սահակյան (ՀՀԿ), Մարտուն Գրիգորյանը (ՀՀԿ),Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ):
Դեմ են քվեարկել` Լիլիթ Գալստյանը (ՀՅԴ), Անահիտ Բախշյանը (Ժառանգություն):