Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները պետք է ավելի մեծ կամք ցուցաբերեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար

Ասում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարության անհրաժեշտության մասին» հայտնի` թիվ 2216 բանաձևի հեղինակ, Եվրախորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը
– Պարոն Կիրիլով, մի քանի օր առաջ Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով ընդունվեց հայտարարություն, որտեղ վերջին պահին հանվեցին կոշտ ձևակերպումները: Կասե՞ք` ինչպես առաջացավ նման հայտարարություն ընդունելու գաղափարը, արդյո՞ք դա կապված է վերջերս Երևանում անցկացված ԵՄ ֆորումի հետ, որի ընթացքում հայաստանյան ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացրել:
– Եվրախորհրդարանը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Հայաստանի խորհրդարանի հետ` Համագործակցության ծրագրի հանձնաժողովի շրջանակներում, որը հրավիրվում է տարին մեկ անգամ` Բրյուսելում և Երևանում: Այդ իմաստով համատեղ հայտարարութունը, որը անցած շաբաթ հանձնաժողովի կողմից ընդունվեց Բրյուսելում, ոչ թե հայաստանյան նոր իրավիճակի արտացոլումն է, այլ` ամենամյա երաշխավորագրերի մի մասը, որը Եվրախորհրդարանը կատարում է Հայաստանի խորհրդարանի հետ համատեղ: Այդ հանդիպումների հիմնական նպատակը Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությանն աջակցելն է, և հատկապես նրա խորհրդարանական ներկայացուցչության հնարավորություններով և խորհուրդների միջոցով փորձում է իր անհանգստությունն արտահայտել տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի առջև ծառացած խնդիրների առնչությամբ:
– Թեև ի սկզբանե հայտարարության տեքստում եղել են բավականին կոշտ ձևակերպումներ` խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև քաղբանտարկյալների մասին, արդյունքում այդ ձևակերպումները տեղ չեն գտել հայտարարության մեջ: Ու եթե առավել կոշտ ձևակերպումներով հայտարարությունը կարող էր ճնշման միջոց դառնալ Հայաստանի իշխանությունների վրա, ապա այս դեպքում` Եվրախորհրդարանը կարծես «կանաչ լույս» է վառում Հայաստանի իշխանությունների առջև` մամուլի և խոսքի ազատության, քաղբանտարկյալների հարցում իրենց ցանկացածն անելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը և իրականում ինչո՞ւ տեքստից հանվեցին կոշտ ձևակերպումները:
– Եվրախորհրդարանը մշտապես դեմ է հանդես եկել այնպիսի գործողություններին կամ հայտարարություններին, որոնք կարող են կասկածի տակ դնել եվրոպական հիմնարար արժեքներն ու ժողովրդավարական չափորոշիչները: Եվրախորհրդարանը մշտապես իր ձայնն է բարձրացրել առ այն, որ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերեն երկրում խոսքի ազատության և բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու հարցում: Նրա դերը այս կամ այն կառավարությանը քննադատելը չէ, այն փորձում է կառուցողական հունով օգնել Հայաստանի հետագա ժողովրդավարացմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանը:
– Այն հարցերը, որոնք հետագայում տեղ չեն գտել Եվրախորհրդարանի հայտարարության մեջ, բայց որոնք շարունակում են հրատապ մնալ Հայաստանում, արդյո՞ք կարող են ազդել ԵՄ-Հայաստան, Եվրախորհրդարանի և Հայաստանի փոխհարաբերությունների վրա:
– Իրականում բոլոր այդ հարցերը տեղ են գտել այն փաստաթղթում, որտեղ ընդունվում է, որ այո, կա կամարտահայտության և հավաքների ազատության ապահովման հարցում ջանքեր գործադրելու անհրաժեշտություն: Եվրախորհրդարանը ընդունում է նաև, որ այդ հարցում արձանագրվել է որոշակի առաջընթաց, ինչը վկայում է նաև «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցի արձանագրած Հայաստանի առաջընթացը: Սակայն դեռևս կա լուրջ անհանգստություն ԶԼՄ-ներում բազմակարծության բացակայության հարցում, և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանություններն իրականացնեն արագ և մանրազնին հետաքննություն` լրագրողների դեմ իրականացված բռնությունները բացահայտելու համար:
– Ճնշման ի՞նչ մեխանիզմներ ունի ԵՄ-ն, Եվրախորհրդարանը` Հայաստանի իշխանությունների դեմ, եթե այդ հարցերն առաջիկայում էլ մնան չլուծված:
– Եվրախորհրդարանի գործը չէ հայաստանյան կառավարությանը քննադատելը: Դա Հայաստանի ժողովրդի գործն է, ով պետք է ցույց տա ժողովրդավարությանն իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Մի բան ակնհայտ է` այդ հարցերը որոշակի խնդիրներ են ստեղծում երկխոսության զարգացման հարցում, որը Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում պետք է զարգացում ապահովի, ինչն էլ, ի թիվս այլոց, կբերի վիզային ռեժիմի պարզեցմանն ու ԵՄ-ի և Հայաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնության ստորագրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում